15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղից մինչեւ այդտեղ նստածները թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. Խոսրով Հարությունյանը` գործընկերներին

“Պարզվեց, որ մեզ պետք է 20 տարի, որպեսզի հասկանանք, որ իշխանությունը  պատասխանատվություն է եւ ոչ իրավունք: Այստեղից մինչեւ այդտեղ նստածները, թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի, ինձ էլ պետք էր քսան տարի”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջին անգամ կառավարությունն իր ծրագրում խոսում է  պատասխանատվության մասին:

Խոսրով Հարությունյանի խոսքով, գլխավոր հարցը, որ հնչում է, հետեւյալն է` Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունա՞կ է իրականացնելու ծրագիրը, հնչում են մեղադրանքներ, որ կառավարությունը 2008թ-ին  կազմել  է գործունեության ծրագիր եւ 2012-ին  դա ամբողջությամբ իրականացված չէ, այն դեպքում, երբ 2009-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր համար ավելի կարեւոր է ոչ թե այն, թե կարողացավ արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարությունը կանխատեսել ճգնաժամը, այլ այն, թե  Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացա՞վ դասեր քաղել: “Ինձ համար սա է կարեւոր:

Տնտեսության կառավարման հիմքում դրված է տնտեսության դիվերսիֆիկացիան,  անկախ նրանից, թե ինչ հնարավոր եղավ անել այս երկու տարիներին”,-ասաց Խոսրով Հարությունյանն ու հավելեց.”Կառավարությունը վերջին տարիներին ապացուցեց իր պրոֆեսիոնալիզմը եւ արժանի է վստահության: Ավելին, վստահության արժանի է ոչ միայն եւ ոչ այնքան կառավարությունը , այլ ՀՀԿ քաղաքական թիմը”:

Խոսրով Հարությունյանի ելույթից հետո “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանն ինչ-որ ռեպլիկ արեց, ինչին հետեւեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտողությունը.

”Հարգելի գործընկերներ, միշտ չէ, որ մի պատգամավորի ելույթը դուր է գալիս մյուսին: Պատգամավորների ելույթներին արձագանքներ չեն տրվում: Կոռեկտ չէ եւ ճիշտ չէ արձագանքել պատգամավորի ելույթին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ