05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն. Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Անհրաժեշտ է կանոնավոր հանդիպումներ, բանակցել, վստահությունն ամրապնդել և հող ստեղծել բոլոր հարցերի լուծման համար», – ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Նա ափսոսանք է հայտնել հայկական կողմի որոշման կապակցությամբ, որով Հայաստանը հրաժարվել է մասնակցել արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։

«Վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով, ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», – ասել է Լավրովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ