ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ է կատարում բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի. ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ անում են ամեն ինչ, որ օր առաջ բացվի Լաչինի միջանցքը։
«Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ է կատարում բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացում տեղի ունենա», – Ազգային ժողովում հայտարարեց Արեմն Գրիգորյանը։
Նա նշեց, թե անում են ամեն բան, որ միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ մարդկանց, բեռների ու ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության Լաչինի միջանցքում վերականգնվի։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը։