Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ կպել, պարզ երեւում է, որ մեղրամիսը ավարտվել է. Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/
«Շարունակվում է բլոկադան և ճգնաժամային իրավիճակը:
Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շարունակելով.
«Չնայած պարբերաբար զանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհը բացվել է, բայց ես ասեմ, որ դա այդպես չէ, ճանապարհի 2 կողմերում շարունակում են մնալ ադրբեջանցիները և կա վտանգ, որ նրանք կարող են կանգնեցնել մեքենաները երբ ուզեն: Մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, նրանք ամբողջությամբ պետք է դուրս գան և չխոչընդոտեն մեքենաների երթևեկությանը: Դա միակ որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այդ ճանապարհին մնալ, դա այդպես էլ կշարունակվի»:
Պետնախարարը նաև նշեց, որ երեկ հանդիպումներ են ունեցել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում և ուրախ են, որ մեր քաղաքացիները իրենց նման են մտածում, բոլորը միասին ու միասնական են:
«Վիճակը շատ անկայուն է, ոչ մի բան պարզ չէ: Մենք պետք է հստակեցնենք ամեն բան և մեզ այս իրավիճակում պետք է ունենալ անվտանգության հստակ ապահովիչներ»,-եզրափակեց Վարդանյանը:
Հիշեցնենք՝ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: