22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Արևմտյան որևէ երկիր պատրաստ չէ խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում»․ Լոուրենս Բրոերս

Արևմտյան որևէ երկիր թերևս պատրաստ չէ խաղաղապահներ տեղակայել ղարաբաղյան տարածաշրջանում․ «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել բրիտանացի հետազոտող, Կովկասի հարցերով մասնագետ Լոուրենս Բրոերսը։

Դիտարկմանը, որ Հայաստանում շատ են խոսակցությունները Ղարաբաղում խաղաղապահ ներկայությունը բացառապես ռուսականից ավելի միջազգային դարձնելու մասին, ու տեսականորեն որքանով է հնարավոր, որ արևմտյան կամ որևէ այլ երկիր պատրաստ լինի խաղաղապահներ տեղակակել, Բրոերսը պատասխանել է․

«Ներկայում այդ հարցի պատասխանը թերևս բացասական է։ Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերաբերյալ անհամար քննարկումներին, որոնց ես մասնակցել եմ տարիներ շարունակ, ուղերձներից մեկն այն էր, որ բացառությամբ Ռուսաստանի՝ արտաքին ուժերը, հավանաբար, պատրաստ չեն լինի ռեսուրսներ և կենդանի ուժ տրամադրել խաղաղության պահպանմանը՝ առանց հստակ սահմանված ելքի ռազմավարության»:

Բրոերսի խոսքով՝ դա նշանակում է, որ խաղաղապահներ կտեղակայվեն այն դեպքում, երբ լինի գործող խաղաղ գործընթաց, որը կանխատեսելի ժամկետում կապահովի ամուր համաձայնություն ու խաղաղապահների ներկայությունը կդարձնի անհարկի․ «Հարցն այն է, որ մեծ ռիսկ է խաղաղապահներ տրամադրելը, և այն, ինչից յուրաքանչյուր երկիր ցանկանում է խուսափել, խաղաղապահների անժամկետ տեղակայումն է կամ տեղակայումն առանց ելքի հստակ ռազմավարության: Կարծում եմ՝ Ռուսաստանն ուրիշ է այդ առումով»։

«Մեծաթիվ գրականություն կա Ռուսաստանի կողմից խաղաղապահ առաքելությունների՝ որպես էապես տարբեր մեխանիզմ կիրառելու վերաբերյալ, հիմնականում՝ իրավիճակը սառեցնելու մինչև աշխարհաքաղաքական ավելի բարենպաստ քամիներ գան և թույլ տան պահել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը բարդ իրավիճակում: Կարծում եմ՝ Ադրբեջանը մտահոգություն ունի, որ Ղարաբաղը կարող է շատ ավելի նմանվել Հարավային Օսիային: Այդ անհանգստությունը կա այն պահից, երբ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի հայտարարությունը»։

Որպես խաղաղապահ առաքելության տարբերակ՝ Բրոերսը նշում է Աբխազիայի օրինակը՝ վկայակոչելով քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հոդվածը։ Աբխազիայում ռուս խաղաղապահներն ունեն ՄԱԿ-ի մանդատ, և այնտեղ կան միջազգային դիտորդներ։

«Ես չգիտեմ՝ արդյոք ապագայում հնարավո՞ր է, որ Ադրբեջանի, Ղարաբաղի հայերի, ռուսների և որոշ այլ երկրների շահերը մեկտեղվեն, ու նրանք ինչ-որ փոխզիջման գան։ Իհարկե, դա դժվար է ակնկալել կարճաժամկետ հեռանկարում: Ադրբեջանը չափազանց կենտրոնացած է խաղաղապահներին հեռացնելու վրա, սակայն խնդիրն այն է, թե այդ դեպքում ինչպես կապահովվի (Լեռնային Ղարաբաղի հայերի) անվտանգությունը և կկանխվի նրանց զանգվածային արտագաղթը, էթնիկ զտումները: Ամենակարևոր խնդիրը հենց դա է, թե ինչպես ենք մենք հանգում Ադրբեջանական պետության և Ղարաբաղի հայ բնակչության միջև նվազ անվտանգայնացված հարաբերություններին: Ինչպե՞ս է դա հնարավոր առանց ուղիղ երկխոսության, առանց ուղիղ բանակցությունների»,- ասել է Բրոերսը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ