11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային շահերից. ԱՍԱԼԱ-ի մարտիկները պահանջում են

Հայտարարություն

Մենք` ներքեւը ստորագրողներս` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ եւ վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս. թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ,

1. Կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն եւ հեռու մնալ մթնոլորտը էլ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից:

2. Բոլորից – մասնավորաբար Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունից եւ ԶԼՄ-ներից – պահանջում ենք չշահարկել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անունն ու նրա պատմական ավանդը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այլ ազգային նվիրական հասկացություններ` ՀՀ ներքաղաքական ինչ-ինչ նպատակներով:

ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներս եւ վետերաններս հայտարարում ենք, որ առհասարակ կապ չունենք Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հետ եւ ՀՀ ու ԼՂՀ ներքին քաղաքական կյանքին չենք միջամտում:

Մի անգամ եւս հայտարարում ենք մեր զորակցությունը ազգային հզոր պետություն կերտելուն, պետություն, որտեղ բոլորը` իշխանություններ, ընդդիմություններ եւ այլք, պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային, կուսակցական կամ այլ ստորադաս շահերից:

ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին     քաղբանտարկյալներ եւ վետերաններ`

Վարուժան Կարապետյան

Մարտիրոս Ժամկոչյան

Վազգեն Սիսլյան

Հակոբ Ջուլֆայան

Սիմոն Նայիրյան

Եսայի Ճուրյան

Ներսես Դեմիրճյան

Գեւորգ Յազըճյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ