26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հավատալ և դուրս գալ փողոց». ընդդիմությունը հայտնեց՝ փողոցային նոր ակցիաներ կլինեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է:

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խաչատրյանն ասաց, թե իրենք աշխատում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:

«Քաղաքացիների մոտ դժկամություն կա, դա է պատճառը, հավանաբար, որ նրանք, ովքեր տանը նստած են ու բողոքում են իշխանություններից, պակաս ակտիվ են իրենց աջակցությունը հայտնում մեզ», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ասաց, թե փողոցային նոր ակցիաներ կլինեն, իսկ թե երբ` չասաց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ