02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել շփման գծում

Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը»։

Նա նշել է, որ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ հասնելու կարգավորման բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ