26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեվը Սոչիում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը։ Համատեղ հայտարարությունը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։

 Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև․

«Մենք, Ադրբեջանի նախագահ Ալիևը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը և ՌԴ նախագահ Պուտինը, հանդիպել ենք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչի քաղաքում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 11-ի և 26-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը։

Վերահաստատել ենք հանձնառությունը անվերապահորեն պահպանել բոլոր նշված պայմանավորվածությունները՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության ապահովման, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանիտար հարցերի հատվածը։

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ նրանք ընդգծել են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված դրա ջանքերի արդիականությունը։

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրի։

Ընդգծել ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա զարգացումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը դրան կցուցաբերի հնարավոր աջակցությունը։

Ընդգծել ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկը՝ ամրապնդելու համար վստահությունը երկու երկրների ժողովուրդների միջև։

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-ասված է համատեղ հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ