19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արցախը կոչով կդիմի Հայաստանի իշխանություններին. Հրապարակ

Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։

Թերթի տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համաձայնությամբ։ Խորհրդարանի արտահերթ նիստում հինգ խմբակցությունները նախատեսում են միասնական հայտարարություն ընդունել, կոչ անելով ՀՀ իշխանություններին՝ չընդունել խաղաղության պայմանագրի որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախի հարցը դուրս կթողնվի, ասել է թե՝ կոչ կանեն մերժել Արեւմուտքի առաջարկը եւ համաձայնել ռուսական տարբերակին։

Խորհրդարանի հանդիպումից առաջ նախատեսվում է նաեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որն ավելի մեղմ կլինի, քան խորհրդարանինը, եւ նախագահը կներկայացնի Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը՝ ընդգծելով ՌԴ-ի դերը։ Իսկ հետո ժողովուրդը Վերածննդի հրապարակում իր համաձայնությունը կտա այդ հայտարարություններին։ Հատկանշական է, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ