Ինչպես են Շակիրան եւ Պիկեն անվանել իրենց երկրորդ որդուն /ֆոտո/
Երգչուհի Շակիրան եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հունվարի 29-ին երկրորդ որդուն ունեցան: Եվ հիմա պարզվել է, որ զույգը նորածին որդուն Սաշա է անվանել: Հիշեցնենք, որ Շակիրան եւ Պիկեն 2 տարեկան որդի ունեն` Միլանը: երբ զույգի առաջնեկի անունը հայտնի դարձավ, բոլորը մտածում էին, որ Պիկեն որդուն անվանել է Միլան իտալական հայտնի ֆուտբոլիային ակումբի պատվին:
Սակայն Շակիրան հայտարարեց, որ Միլան նշանակում է “սիրելի”, դրա համար են իրենց իրենց որդուն այդպես անվանել:
Ի դեպ, այսօր, փետրվարի երկուսին, թե Շակիրայի, թե Պիկեի ծննդյան օրն է: