24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախից մեկնում են Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու. Փաստ

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ։

Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի կարող անել։

Ընդհանրապես, վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ Արցախի հարցի պատասխանատուներն Արցախի իշխանություններն են ու Ռուսաստանի Դաշնությունը: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և կոնկրետ քայլեր են նախապատրաստում։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Արցախից պատվիրակություն է պատրաստվում մեկնել Մոսկվա՝ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։

Պատվիրակության հիմնական նպատակը Արցախի հարցի հետագա ճակատագրի հետ կապված որևէ պարզաբանում և հստակեցում ստանալն է։ Մեզ փոխանցեցին նաև, որ ներկայումս Մոսկվայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սպասվող հանդիպումը կազմակերպելու համար։

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ հավանական է համարվում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ