01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հունաստանը գոհ է Երեւանից

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական
բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի
Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի
հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը
ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների
եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ  իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաեւ պայքարել թուրքական
ժխտողականության դեմ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ
ապագայում կյանքի կկոչվի:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը կարեւորել են Հունաստանի
խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման
անհրաժեշտությանը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված
խորհրդարանական ընտրություններից հետո եւս կշարունակվի միջխորհրդարանական
կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ