21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծեծում են կանանց, երեխաներին, ծերերին. Բաքվում զվարճանում են

Ադրբեջանական բոլոր կայքերն անդրադարձել են հունվարի 31-ին ավտոերթով Արցախ այցելող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, “Նախախորհրդարանը” հայտարարություն էր տարածել, ըստ որի` ոստիկանները հարձակվել են ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ ավտոերթի մասնակիցների վրա ու ծեծի ենթարկել նրանց:

Ադրբեջանական կայքերը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են դեպքի մանրամասները` հղում անելով հայկական մի շարք կայքերի եւ իրենց կողմից մեկնաբանություններ ավելացնելով: Վերջինները հիմնականում շեշտադրել են, թե իբր Արցախը “հակաժողովրդական է, բարձիթողի վիճակում, այդ պատճառով էլ նման միջադեպ է տեղի ունեցել”:

Մասնավորապես, APA.az գործակալությունը գրել է, որ այս միջադեպը բացատրվում է նրանով, որ ավտոերթը “կարող էր սասանել հայերի հավատը Երեւանի հանդեպ, ովքեր ապրում են Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքում”:

Haqqin.az-ը գրել է, թե ոստիկանությունը ավտոերթի մասնակից կանանց, երեխաներին, տարեցներին անգամ ծեծի է ենթարկել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ