21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչի՞ն կողմ, թե դեմ. Շուշանն ուշացել էր…/վիդեո/

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Քիչ առաջ խորհրդարանականներն ավարտեցին Լիցենզավորման  մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը, որը, սակայն, ոչ բոլոր պատգամավորներին էր հետաքրքրում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն , օրինակ, առավոտյան մամուլն էր աչքի տակ առել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցը դրեց քվեարկության: Որոշ պատգամավորների կոճակներն, ինչպես հաճախ է լինում, չաշխատեցին, եւ պատգամավորներն սկսեցին դժգոհել: Հովիկ Աբրահամյանը կազամակերպեց նոր քվեարկություն: Այդ պահին մի քիչ ուշացած խորհրդարանի նիստերի դահլիճ մտավ երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց.”Շուշան Պետրոսյան կո՞ղմ, թե՞ դեմ”: Ինչի՞ն կողմ, թե դեմ” ,-հարցրեց Շուշան Պետրոսյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հատուկ Շուշան Պետրոսյանի համար եւս մեկ անգամ է ընթերցում հարցը: Նախագիծն ընդունվեց կողմ 101, դեմ 1, ձեռնպահ  2 ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ