21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նախկին տնօրենը հավատում է

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանն այսօր  լրագրողներին հրավիրել էր հանդիպման` իր գործով նոր բացահայտումներ անելու համար:

՛՛Նպատակս է ճշմարտությունը ներկայացնել եւ լուսաբանել իմ նկատմամբ իրագործված զրպարտիչ գործողությունները՛՛. հանդիպման շարժառիթն այսպես ներկայացնելով՝ նախկին տնօրենը “Հենարան” ակումբում պատմեց, որ իր նկատմամբ հրահրված բանսարկությունների արդյունքում  անգամ քրեական գործ է հարուցվել:

Դպրոցում , նրա խոսքով, աշխատում եւ  33 տարի հայոց պատմություն է դասավանդում ազգությամբ ադրբեջանցի Ջուլֆիգարովա Բահար Մամեդովնան, ով, նախկին տնօրենի խոսքով, խեղաթյուրում է մեր պատմությունը: Այս մասին տնօրեն եղած ժամանակ ինքը  բազմիցս զգուշացրել է ուսուցչուհուն:

Ս. Նազարյանի խոսքով՝ ադրբեջանցի ուսուցչուհին Հայոց եղեռնի թեման ուսուցանելիս հայերին ներկայացնում է իբրեւ դրդիչ կողմ.՛՛Դասաժամերից մեկին Բահար Մամեդովնան նույնիսկ պատռել է Հայաստանի քարտեզը: Երեխաները զայրացել եւ դասղեկին հրավիրել են պարզաբանման. դասղեկն իրավիճակը փրկել է ՝ սոսնձելով քարտեզը՛՛:

Բահար Եղիազարյանի ամուսինը՝ 88-ից հետո վերջինս ամուսնու ազգանունն է կրում, Էջմիածնի քաղաքապետի խորհրդականն է. հենց նա է, նախկին տնօրենի խոսքով,   բոլոր լծակներն աշխատեցնելով՝ հասել իր պաշտոնանկությանը, թերթերից մեկի թղթակցին հրահրել իրեն վարկաբեկող հոդված գրել և այլն:

Իսկ երբ, նրա խոսքով, իրեն աջակցողների խումբը 1500 մարդու ստորագրությամբ ճշմարտությունը փաստող գրություն է պատրաստել, ադրբեջանցու պաշտոնյա ամուսինը , պաշտոնական դիրքն ի չարս գործադրելով, քաղաքապետարան որեւէ հարցով դիմած անձանց հորդորում էր հրաժարվել ստորագրություններից:

Նախկին տնօրենը նամակներով դիմել է ՀՀ նախագահին եվ այլ պաշտոնյաների: Նամակները, սակայն, հետ են ուղարկվել քննչական մարմին, և իր խնդրանքն առայժմ անարձագանք է մնում:

՛՛Ես սիրում եմ իմ երկիրը, պիտի աշխատեմ իմ երկրում եւ վերականգնվեմ իմ աշխատանքում, որովհետեւ հավատում եմ երկրինախագահին՛՛-, հայտարարեց Էջմիածնի թ. 2 դպրոցի նախկին տնօրենը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ