21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արտաշես Գեղամյանը բացատրեց, թե ինչու էր նիստերի դահլիճում մամուլ կարդում /վիդեո/

“Սևանա լճի մասին” եւ “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը չէր դադարեցրել առավոտյան մամուլի ընթերցումը: Ավելին, Արտաշես  Գեղամյանին էր միացել նաեւ Շուշան Պետրոսյանը, ով ուշացած եկավ նիստերի դահլիճ : Նիստի ընդմիջումից հետո Henaran.am-ը պատգամավորներից փորձել է պարզել՝  արդյոք հետաքրքիր չէ՞ր Սեւանա լճի հետ կապված խնդիրը, որ պատգամավորը մամուլ էր կարդում:

“ Ծայրաստիճան հետաքրքիր էր: Ես մինչեւ առավոտ կարդացել եմ  խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր տեսակի ուսումնասիրությունները եւ հատկապես՝ հարգարժան Վլադիմիր Մովսիսյանի համապատասխան վերլուծությունները եւ նոր բան, ավաղ, չլսեցի”,- ի պատասխան ասել է Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանն ասել է, որ վերլուծություն էր կարդում ու հավելել.”Եթե Ձեր ժամանակը ների եւ եթե Դուք իրապես մտահոգ եք Սեւանի խնդիրներով, ապա քսանհինգ մետր փողոցն անցեք, այնտեղ Սեւանի հարցերով նախագահին կից հատուկ հանձնաժողով կա գործող, որը ղեկավարում է փայլուն մասնագետ եւ մեծ քաղաքական պետական գործիչ Վլադիմիր Միհրանիչ Մովսիսյանը: Նա ձեզ սպառիչ բոլոր հարցերի պատասխանները կտա եւ այն, ինչ այստեղ բանավեճի տեսքով   էր, Ձեզ համար անհետաքրքիր կլինի, համենայն դեպս, նորություն չի լինի”:

Ի դեպ, նիստերի դահլիճից Շուշան Պետրոսյանն ու Արտաշես Գեղամյանը միասին դուրս եկան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ