07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարն անցել է նաև Հայաստանով /Ֆոտո/

Արդեն պարզել ենք պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ պարզվել են, ինչպես պարզաբանել է Քննչական կոմիտեի նախագահը, պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։

Նրա խոսքով, այժմ քննիչները շարունակում են պարզել հանցագործության նպատակներն ու խնդիրները։ Բաստրիկինն ընդգծել է, որ բոլոր առկա ապացույցները ցույց են տալիս, որ դա ահաբեկչական գործողություն էր, որի նպատակն էր ոչնչացնել քաղաքացիական խոշոր ենթակառուցվածքը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ