Մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք. պատգամավորները սահմանային զորամասում էին /վիդեո/
”Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինելը և Ձեզնից վարակվելը հայրենասիրությամբ, ևս մեկ անգամ գիտակցելը, որ հայրենիքը սկսվում է սահմանից, ևս մեկ անգամ գիտակցելը, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպիսի հասնենք մեր երազների Հայաստանին՛՛,-Տավուշի մարզի զորամասերից մեկում (հայտնի Մեհրաբի զորամաս) ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ԱԺ պատգամավորները, երեկ այցելել էին սահմանամերձ գյուղեր, եղել դիրքերում և զորամասում:Զորամաս նրանց մուտքը սկսվեց Տավուշի մարզի հոգևոր առաջնորդ Տեր Արամի աղոթքով:
Զինծառայողները հետևում էին Շարմազանովի յուրաքանչյուր բառին, սակայն ամփոփիչ խոսքը առավել ոգևորիչ էր, քանի որ պահին համահունչ ԱԺ փոխնախագահը հնչեցրեց Գարեգին Նժդեհի խոսքերը՛՛Մուրացկանին չեն տալիս անկելանոց, մուրացկանին չեն տալիս անկախ հայրենիք: Անկախ հայրենիքը դա հզորների գործն է, դա հզորների շնորհն է և մենք ունենք մի ճանապարհ՝ լինել միասնական, էլի ուժեղ և միշտ ուժեղ՛՛:
՛՛Իսկապես այն ինչ ասվեց անկեղծ խոսք է և ընդունեք դա ողջ ԱԺ պատգամավորների անունից և քաղաքացիական կյանքում գտնվող բոլոր հայերի անունից: Հիշեք, որ Ձեզ սպասում են առողջ, Ձեզ սպասում են սեփական պարտքը հայրենիքի հանդեպ կատարելուց հետո, որպես առողջ, ամուր, պինդ երիտասարդ հայրենի օջախ վերադառնալու համար՛՛,-նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորները շփվեցին զորամասի հրամանատարության և զինվորների հետ, ծանոթացան պայմաններին:Նրանք նաև գրքեր էին բերել զինվորների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: