Դուք ոչ թե փալանչուց, այլ էշությունից պիտի ազատվեք
Մահացել էր գյուղի փալանչի վարպետ Ավոն: Բոլոր Էշերը հավաքվել էին գյուղի հրապարակում ու ուրախությունից միմյանց էին շնորհավորում, բացի պատի տակ կանգնած ծեր ու հիվանդ էշից, որը աչքերը մի կետի մտածմունքի մեջ էր:
-Չգիտես հա՞ երևի, մեր փալանչին է մահացել:
-Էէէ, հետո ինչ որ մահացել է:
-Այլևս մեջքներիս վերքեր չենք ունենա, ազատ կլինենք:
-Եվ ի՞նչպիսի ազատություն կունենաք:
-Փալանչի չունենալով այլևս ոչ ոք մեր մեջքին փալան չի կարի, մենք ազատ կլինենք, ինչպես ուզենք կշրջենք հանդ ու չոլում:
Ծեր էշը ժպտաց.
-Զարմանում եմ ձեր խելքին, այսօր ցնծալու փոխարեն, պետք է իրականում սգալ: Վարպետ Ավոն լավ ու վատ գիտեր մեր մեջքի չափսը և մեզ համար հարմար փալաններ էր կարում, վաղը կգա սկսնակ մեկը և մեջքներդ վերքերից չի փրկվի։ Դուք ոչ թե փալանչուց, այլ էշությունից պիտի ազատվեք, որովհետև քանի կա էշը, մեջքին փալան դնող միշտ էլ կգտնվի։
Հայ առաքելական սուրբ եկեղեցի էջից