14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հունաստանի վարչապետին շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի եւ Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

“Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի եւ միջազգային դերի ամրապնդման տարիներ: 

Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները եւ համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական կապերի, փոխադարձ աջակցության եւ վստահության վրա:

Լիահույս եմ, որ որպես Հունաստանի Վարչապետ՝ Դուք հանձնառու կլինեք հայ-հունական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, եւ համատեղ ջանքերով մեր համագործակցության հարուստ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ