02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք». Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ, խոսելով զինվորների մասին, մարդիկ չխոսեն ուրիշների մասին, այլ խոսեն իրենց մասին։

«Ո՞վ է այդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք, ո՞վ է ասել, որ մենք չպետք է լինենք այդ պոտենցիալ զինվորը։ Մենք մեր ընտանիքի անդամներին պետք է ասենք՝ գիտեք ինչ՝ հանուն հայրենիքի, եթե մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ», – Ազգային ժողովում հայտարարեց նա։

Նա ասաց, թե 44-օրյա պատերազմից հետո իրեն հազարավոր հարցեր են ուղղել՝ «ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար», բայց ոչ մեկը չի հարցրել՝ «իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար»։
«Ես սպասում էի, բայց ոչ մի հարց։ Բոլորն իմացել են, որ ինչ-որ մի պահի պատերազմ է լինելու, ասել են՝ «դե կլինի, կկանգնեցնենք»։ Ո՞նց, ո՞նց պիտի կանգնեցնեք, եթե դու այդ կամքը չունես ու այդ կամքն ապահովող ինստիտուտ չես կառուցել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ