03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախցին պետք է ապրի Արցախում ու ապրի անվտանգ. Անդրանիկ Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե քննարկել են անվտանգային իրավիճակը

«Հարցեր են եղել, վարչապետը կիսվել է։ Շատ հարցերի պատասխաններ ստացել ենք վարչապետից, շատ լավ պատկերացնում եմ անվտանգային մեր միջավայրը, ռիսկերը, որոնք միշտ ուղեկցվել են մեր ամբողջ պատմության ընթացքում։ Պետք է գիտակցենք՝ երբ ձեռք ենք բերել մեր անկախությունը, հետագայում կորցրել ենք անկախությունը, բայց դարձել ենք կիսաանկախ միութենական կառույցի մեջ, զարգացել ենք, հետո նորից ձեռք ենք բերել անկախություն։ Մեր տարածքը միշտ եղել է շահարկման և այլ շահերի ու ցանկությունների կիզակետում, մենք այսօր բացառիկ տրված հնարավորությունը կորցնելու իրավունք չունենք. արցախցին պետք է ապրի Արցախում ու ապրի անվտանգ», – ասաց Քոչարյանը։

Նա նշեց, թե «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատում են, հանդիպումներ են տեղի ունենում։

«Մենք, որպեսզի հասնենք խաղաղության օրակարգին, նախ մեր երկրում պետք է հասնենք կատարյալ համերաշխության», – ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ