20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկ տարի անց գտել են ինքնասպանություն գործած վանաձորցու դին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի 37-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձոր քաղաքի Նարեկացու 28 հասցեում գտնվող նախկին շինարարական իրերի կոմբինատի տարածքի չօգտագործվող ավտոտնակում հայտնաբերվել է պարանոցից մալուխի մեկուսիչով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Վանաձոր քաղաքի բնակիչ, Սմբատ Ասլիկյանի դիակը:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ 2015 թվականի հունվարի 13-ին ստացված դատաբժշկական փորձաքննության թիվ 16 եզրակացության համաձայն՝ հանգուցյալի մահը վրա է հասել շուրջ մեկ տարի առաջ:

Դիակի խորը նեխային փոփոխությունների հետեւանքով, դիակի կմախքացման եւ դիակի փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել հանգուցյալի մահվան պատճառը:

Դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մահվան հանգամանքները

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ