27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանգիստ քնի գաղտնիքները

Քունը մեր առողջության վրա լուրջ ազդեցություն ունի, դրանից է կախված մեր ուժերն ու լավ տրամադրությունը: Անքնությամբ տառապող մարդիկ ի վերջո դառնում են նյարդային, հյուծվում են, չեն կարողանում կենտրոնանալ որեւէ բանի վրա: Ինչ է պետք անել` հանգիստ քնելու համար:

Թուլացեք քնելուց առաջ, թեթեւ գիրք կարդացեք, հաճելի երաժշտություն լսեք: Անկողին մտնելուց հետո մի քանի վարժություն արեք` նախ ձգեք բոլոր մկանները, հետո կամաց-կամաց թուլացրեք:

Եթե ցանկանում եք լավ քնել, պետք է առողջ ապրելակերպի հետեւեք` ճիշտ սնվեք, մաքուր օդի շատ դուրս եկեք, սպորտով զբաղվեք:

 Հանգիստ քնի գաղտնիքներից մեկն էլ հարմարավետ ննջասենյակն է: Այն պետք է շատ հարմարավետ, խաղաղ ու հանգիստ լինի, կարեւոր է լավ անկողնային պարագաներ ընտրել` հանգիստ քնելու համար:

Լավ քնելու համար կարեւոր է թթվածնի առկայությունը: Քնելուց առաջ որոշ ժամանակով բաց թողեք պատուհանը նաեւ հետեւք, որպեսզի ննջասենյակի ջերմաստիճանը 18-20 աստիճանը չգերազանցի:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ