Տղամարդկանց եսասիրությունն “սպանում” է կանացի սեքսուալությունը
Տղամարդկանց սեքսուալությունը շատ պարզունակ է: Իսկ ահա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի բարդ են ստեղծված, պնդում են գիտնականները:
Հորմոնների գործունեության հետ կապված որոշ առանձնահատկությունների պատճառով կանայք ինտիմ մտերմության կարիք հավասարապես չեն զգում` ամսվա որոշ օրեր նրանք չափազանց շատ են սեքս ուզում, իսկ մյուս օրերին ցանկություն հնարավոր է ընդհանրապես չլինի: Տղամարդիկ ավելի “չափավոր” են այդ առումով, նրանց ավելի շատ է գրավում ինքնաբուխ սեքսը: Չնայած կանայք եւս երբեմն դեմ չեն “արագ սեքսով” զբաղվել, սակայն հիմնականում ցանկանում են, որ զուգընկերը որոշ ժամանակ տրամադրի նախնական փաղաքշանքներին:
Երկար ժամանակ միասին ապրող զույգերի համար կարող է լուրջ խնդիր դառնալ նաեւ միօրինակությունը: Տղամարդկանց համար սեքսում գոյություն ունի որոշակի “օրինակ”, որով նրանք կատարում են իրենց “պարտականությունը”: Այդ կերպ ինտիմ շփումը կանխատեսելի եւ ձանձրալի է դառնում: Հոգեբանները խորհուրդ են տալիս տղամարդկանց սեքսին վերաբերվել իբրեւ խաղի, այլ ոչ թե հաճույք ստանալու միջոցի:
Նաեւ, արական սեռի ներկայացուցիչները կարծում են, որ մի կնոջ գայթակղելու մեթոդները կարող են “գործել” նաեւ մյուսների դեպքում: Սակայն դա այդպես չէ, կանայք բոլորն էլ անհատականություն են: Այն, ինչը կարող է հաճույք պատճառել մեկին, հնարավոր է տանջանք լինի մյուսի համար: Կանացի եւ տղամարդկային սեքսուալության տարբերությունները հասկանալը կօգնի ոչ միայն պահպանել հարաբերությունները, այլ նաեւ դրանք նոր փուլ տեղափոխել: