Թող թալանը վերադարձնեն, որով մեր սահմանը կկահավորվի. Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդդիմությանը կոչ է անում «թալանը վերադարձնել»:
Լրագրողներն այսօր նախարարին ներկայացրեցին ընդդիմության դիտարկումը, որոնք նշում են, թե ոստիկաննությանն ուղղված պարգևավճարներն ավելի լավ է հատկացվեին անվտանգությանը, սահմանի կահավորանքին:
«Գուցե, ոմանք իրենց թալանը վերադարձնեն երկրին, չսպասենք այս երկար դատավարություններին, հասկանալով, որ այդ երկիրը նաև իրենցն է, որով և պետական կառույցների տարբեր աշխատակիցներ աշխատավարձ կստանան ու, ամենակարևորը, մեր սահմանը կկահավորվի», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ ոչ մեկ Պաշտպանության նախարարությունից գումարը չի վերցրել ու տվել ոստիկանությանը կամ այլ կառույցի: