23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հովտաշենի գյուղապետը զոհվածի ընտանիքից գումար է պահանջել. բաց նամակ վարչապետին եւ պաշտպանության նախարարին

Արմեն Ավետիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակը Ավետիսյանը տեղադրել է նաեւ ֆեյսբուքի իր տարեգրքում.

“Հարգելի պարոն վարչապետ եւ նախարար` 2015 թվականի հունվարի 2-ի գիշերը տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գործողության հետեւանքով Հայաստանն ունեցավ երկու զոհ, որոնցից մեկը հորաքրոջս տղան էր`Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

 Նա Արարատի մարզի Հովտաշեն գյուղից էր, որտեղ էլ որ տեղի ունեցան սգո արարողությունները` զինվորական կարգով: Այդ ժամանակահատվածում Հովտաշենի գյուղապետ` Խաչիկ Խաչատրյանը գյուղի տարածքում լուսավորություն էր ապահովել, իսկ այժմ աշխատակիցներից մեկին ուղարկել է զոհվածի տուն եւ պահանջել` 20 000 ՀՀ դրամ` որպես այդ օրերին ծախսված էլեկտրաէներգիայի վարձավճար:

Այդ արարքով նա թարմացրել է խորը վշտի մեջ գտնվող ընտանիքի դեռ չսպիացած վերքերը, ուստի խնդրում եմ անդրադառնալ այս ցավալի թմային եւ գյուղապետին սովորեցնել, թե ինչպես պետք է վերաբերվել սահմանին զոհված զինվորի ընտանիքին եւ այս հարցին լուծում տալ:
Հարգանքներով` Արմեն Ավետիսյան”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ