09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք կողմնակից ենք երևույթների քննադատությանը, այլ ոչ անձերի. Գալուստ Սահակյան

 Կառավարության ծրագիրը դեռևս չտեսած, ընդդիմադիր կուսակցություններն արդեն հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, ուստի նրանց քննադատությունն ուղղված էր ոչ թե ծրագրին, այլ անձերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

“ Մենք կողմնակից ենք երևույթների քննադատությանը, այլ ոչ անձերի: Իհարկե, քննադատությունների մեջ կան ճշմարտություններ, որոնք կարող են օգնել կառավարությանը՝ ծրագրի իրականացման համար”,-միեւնույն ժամանակ նկատեց բանախոսը:

ՀՀԿ փոխնախագահի դիտարկմամբ, գործող ԱԺ-ն տարբերվում է նախորդից: Գալուստ Սահակյանի խոսքով, կառավարության ծրագրի քննարկումներն ու դրան հաջորդած ԱԺ արտահերթ նստաշրջանը ցույց տվեցին, որ խորհրդարանը  դեբատների վայր է լինելու:

Գալուստ Սահակյանը դրական գնահատեց ԲՀԿ-ի`որպես  այլընտրանք հանդես գալը եւ նշեց, որ սա մեր քաղաքական կյանքում նոր երեւույթ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ