Միասնության երթի ժամանակ Օլանդն ու վարչապետը քիչ է մնացել` վեճի բռնվեն /վիդեո/
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում նախօերին խաղաղության միասնական երթ է տեղի ունեցել` նվիրված երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում 17 մարդ զոհվեց` Charlie Hebdo երգիծական ամսագրի, ոստիկանների և հրեական խանութի վրա կատարված հարձակումների հետևանքով:
Ամենամեծ երթը տեղի է ունեցել Փարիզում, որին մասնակցել է ավելի քան 1.5 մարդ: Խաղաղության երթին մասնակցել են նաեւ տարբեր երկրների առաջնորդներ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ:
Միասնության երթի ժամանակ հետաքրքրական միջադեպ է տեղի ունեցել, նախագահ Օլանդը քիչ է մնացել վեճի բռնվի երկրի վարչապետ Մանուել Վալսի հետ: Վերջինը փորձել է Օլանդից առաջ քայլել, եւ նախագահը մի քանի անգամ նրան հետ է պահել: