25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկո՛լ, ով է սկիպիդար քսել, խի՞ ես շտապում, ո՞վ ա ասել, որ Արցախի հարցը հիմա պիտի լուծես. Աշոտյան

Էդ ու՞ր ես վռազում Նիկո՛լ, էդ ո՞վ է հետույքիդ սկիպիդար քսել ու էդպես վռազեցնում աշխարհաքաղաքական իմաստով, քեզ ո՞վ է ասել, որ հենց հիմա պետք է լուծել Արցախի հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկո՛լ, Մակրոնի հետ պաչիկ- պուչիկ ես անում, դե խնդրի, թող հելնի հայտարարի, որ եթե ես դառնամ նախագահ, ես խոստանում եմ, որ Ֆրանսիան ջանքեր կգործադրի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի վերականգման համար, և անկախ նրանից, որ ես ռուսների հետ բոլոր ճակատներում ունեմ պրոբլեմ, ես Արցախում կանգնելու եմ հայ ժողովրդի կողքին, և ՌԴ-ի հետ պատրաստ եմ աշխատել»,- ասել է Աշոտյանն ու ընդգծել, որ Մինսկի խմբին Նիկոլն ու Ալիևը համատեղ փուռն են տալիս։

 

Ըստ բանախոսի՝ Փաշինյանը ստու՛մ է, ոչ ոք և ոչ մի միջազգային հանրություն ՀՀ-ին չի սեղմում, Նիկոլն ինքն է մեզ սեղմում, նա խաբում է։

«ՌԴ-ն մեզ չի սեղմում, им не до этого, եվրոպացիք ԱՄՆ քաղաքականության կոնտեստքում ընդդեմ ՌԴ-ի կարող է ուզենան մեզ սեղմեն, բայց ամենաշատն այսօր մեզ թուրքերն են սեղմում, ու ՆԻկոլի գնալով մենք ունենալու ենք երկու կարևորագույն բան»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

pastinfo.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ