16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ. Առուշ Առուշանյան

Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ, Facebook-ում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ: 

Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։ 

Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար:

Աստված պահապան լինի բոլորիս», – գրել է Առուշանյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ