Ամենասկանդալային ամուսնալուծությունները
Անցած 2014 թվականն աչքի ընկավ ոչ միայն գեղեցիկ հարսանիքներով եւ երեխաների ծնունդներով, այլեւ ամուսնալուծություններով: Այս տարի բաժանվեցին ամուր ու իրար շատ սիրող զույգեր:
Տարվա ամենահնչեղ ամուսնալությունը թերեւս հոլիվուդյան աստղեր Անտոնիո Բանդերասի եւ Մելանի Գրիֆիտի ամուսնալուծությունն էր: Զույգն ամուսնացած էր 18 տարի:
Հնչեղ ամուսնալուծություն էր նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուի եւ Քրիս Մարտինի ամուսնալուծությունը, զույգը միասին ապրել է 11 տարի եւ ունեն 2 երեխա:
Ռուսաստանում մեծ հնչեղություն ստացավ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի եւ դերասանուհի Ալյոնա Խմիլնիցկայայի ամուսնալուծությունը, ովքեր ամուսնացած էին ավելի քան 20 տարի եւ 2 դուստր ունեն: Քեոսայանը կնոջը լքեց լրագրող Մարգարիտա սիմոնյանի համար, ով Քեոսայանից արդեն 2 երեխա ունի:
2014-ին բաժանվեցին նաեւ երգչուհի Մրայա Քերին եւ Նիկ Քենոնը, ովքեր միասին ապրել էին 6 տարի:
Բաժանվեցին նաեւ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը: Ըստ շրջանառվող լուրերի` բաժանման պատճառ է դարձել Քիմ Քարդաշյանի քույրը` Քենդալլը, ով “խլել է” բիբերին:
2014-ին բաժանվեցին նաեւ Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը, ովքեր միասին էին 3 տարի: