27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…». Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…

Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։

Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։

Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։

Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։

Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ