27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ն չեղարկել է ավիաչվերթների սահմանափակումները ևս 8 երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ

Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։

«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելելու միջոց, վերացվել են»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ օդային երթևեկության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և ավիացիոն իշխանությունների առանձին համաձայնագրերի դրույթների հիման վրա։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ