«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չկա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չկա։
« «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ չկա այս պահին», – Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարնի կողմից ընդունված նախագծին՝ վերջինս ասաց, թե որևէ մեկնաբանություն չունի այդ հարցով։