27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 226-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8528 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1626 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 231-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 695 է, ընդհանուր առողջացածներինը՝ 405 688, փաստացի բուժվողներինը՝  5384: Մեկ օրում արվել է 3014 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 912 927 թեստավորում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ