27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի. «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերություն

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երեւանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ:

Ներդրումային ծրագրի  ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաեւ երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ:

Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի:

Այս պահին իրականացվում են տարածքի հորատման աշխատանքներ:

Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը:

Տեղեկատվությունը, թե առավոտյան կարմիր բերետավորների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը, չի համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք, չստեղծել անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը:

Հարգանքով՝

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ