27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան

Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Բնականաբար, արդեն շղթայական ռեակցիայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև ու արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ ամբիոնից վիրավորել լրագրողներին», – նշեց նա:

 Ըստ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը իջեցնել, հասցնել ամենացածր մակարդակի, որովհետև նա շատ լավ գիտի լրատվամիջոցների ուժը, հետևաբար, փորձում է լրագրողների դերակատարումը նսեմացնել Հայաստանում:

Թագուհի Թովմասյանն ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին նախագիծ է դնելու շրջանառության մեջ, սակայն հարց է` իշխանությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ չի գնա:

 Որովհետև հասկանում են, որ իրենց գործունեությունը դառնալու է Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա, դրա համար դժվարանում եմ ասել՝ ինչ արդյունքի կհասնենք, բայց քայլ չանել չենք կարող», – նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ