06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը պաշտպանության նախարարին արձակուրդ է տրամադրել. հունվարի 22-ին նա ամուսնանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նշենք, որ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ