28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին քաշքշելով դուրս են հանել օթյակներից

Ազգային ժողովում իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների  միջեւ ծեծկռտուքի ժամանակ՝ ՊՊԾ աշխատակիցները ԶԼՄ–ների համար նախատեսված օթյակներից լրագրողներին քաշքշելով ու հրելով դուրս են հանել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեսանկարահանել ծեծկռտուքը։

Քաշքշոցի ընթացքում որոշ լրագրողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է ՊՊԾ աշխատակիցը օպերատորի ձեռքից փորձում վերցնել տեսախցիկը։

Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։ Հայտարարվեց ընդմիջում, բայց անգամ դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չհանդարտվեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ իշխող պատգամավորներին, նրանք Հակոբյանին տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջեւ, ապա անջատվեց ուղիղ միացումն ու նորից ընդմիջում հայտարարվեց։

Այդ ընթացքում տեղից վեր կացավ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Հակոբյանին։

Իրավիճակն ավելի լարվեց, մյուս պատգամավորները նույնպես սկսեցին հարվածել իրար, որոշ ժամանակ անց միայն ներս մտան ԱԺ անվտանգության աշխատակիցները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ