27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հրաչյա Հակոբյանը հայհոյելով դուրս նետվեց ԱԺ նիստերի դահլիճից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները գրկած դուրս բերեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճից։

Նշենք, որ պատգամավորը դուրս գալու ընթացքում նաեւ հայհոյանքներ էր հնչեցնում։

Հիշեցնենք, որ այսօր նույնպես Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսել էրխոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվել ու եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էին նետել։

Արդյունքում նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ