06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Խորհրդարանում տեղի ունեցած սկանդալային միջադեպը պատրվակ է դարձել, որպեսզի լրագրողներին արգելեն աշխատել իրենց համար նախատեսված օթյակում

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ իրար քաշքշող ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներին հանդարտեցնելու համար Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների, ապա քիչ անց հրահանգեց ընդհատել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը, սահմանափակվել է նաև լրագրողների աշխատանքը։

Նրանց թույլ չեն տալիս մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։ Պետական պահպանության ծառության աշխատակիցներին հրահանգվել է արգելել լրագրողների մուտքը տվյալ տարածք։

Անվտանգության աշխատակիցները վերը նշված միջադեպի ընթացքում ևս խոչընդոտել են նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Մասնավորապես, փորձել են թույլ չտալ նկարահանել նիստերի դահլիճում տեղի ունեցողը, այն դեպքում, երբ դա տեսանելի էր նաև ուղիղ եթերում, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չէր հրահանգել անջատել ուղիղ հեռարձակումը։

 
 

Այժմ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները, որոնք մինչ այս էլ իրենց դժգոհությունն էին հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած սահմանափակումներից՝ վերաբերող խորհրդարանում իրենց աշխատանքին, անորոշ վիճակում են և չգիտեն՝ ինչպես պատշաճ իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ