25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիգրանը ստիպված իր 15-20 տարիների ստեղծած ֆերման, տունը, տնտեսությունը թողել է թուրքերին. Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը գրում է.

 «Տիգրանի հետ ծառայել ենք Գորիսում, մի քիչ էլ Սանասարավանում (Կուբաթլու): Տիգրանենք ընտանիքում 15 երեխա էին, 7 եղբայր ու 8 քույր, ապրում էին Քաշաթաղի շրջանում, Գողթանիկ ու հարակից գյուղերում:

 Բազմազավակության թեման Տիգրանը շարունակում է, հիմա արդեն 4 երեխա ունի:

 Քաշաթաղում մեծ ֆերմա էր հիմնել, խոշոր եղջերավոր անասուններով, խելացի գոմով, մեղուներով և այլ նման բաղադրիչներով:

Տիգրանն ակտիվ մասնակցել է 16 թվականի պատերազմին, իսկ 20 թվականին 7 եղբայրով էլ ակտիվ մասնակցել են արցախյան երրորդ պատերազմին: Փառք Աստծո վիրավորումներից այն կողմ այլ կորուստներ չեն կրել:

 Ցավոտ բաներ պատմեց պատերազմից, այն մասին, թե ոնց կապիտուլացիայի ստորագրումից առաջ մի քանի շաբաթն արդեն ադրբեջանցիների ռեսուրսներն ու հարվածային ուժը մի քանի անգամ թուլացել էր, էլ հարձակման ուժ չունեին ու ճակատում իրենք սպասում էին մեր գրոհի հրամանին, թե ոնց շատ դեպքերում նահանջում էինք հրամանով, առանց կռվի, թե ոնց սպայական անձնակազմի բացակայության (փախուստի) պայմաններում զորքը քայքայվում էր և այլն:

 Բայց իրականում ամենացավոտ փուլը սկսվել է մարտական գործողություններից հետո, երբ Տիգրանը ստիպված իր 15-20 տարիների ստեղծած ֆերման, տունը, տնտեսությունը թողել է թուրքերին ու գալ Երևան: Ասում եմ վառեցի՞ր տունդ դուրս գալուց, ասումա չէ, ձեռս չգնաց:

Նմանատիպ տասնյակ հազավարոր պատմություններ ու ճակատագրեր կան, բայց դրենք հիմա բացակայում են մեր տեղեկատվական օրակարգից: Հիմա մեր տեղեկատվական դաշտը ձևավորվում է կեղծ օրակարգով, կեղծ խնդիրներով, կեղծ սենսացիաներով ու կեղծ խնդիրների կեղծ լուծումներով:

Արդյունքում ունենանում ենք իրականությունից ու օբյեկտիվիզմից կտրված հասարակություն: Ու՞ր ենք հասնելու էս կեղծ օրակարգով ապրող հասարակությունով: Չգիտեմ:

 ՀԳ. Ի դեպ հին ընկերներս կհիշեն, մի քանի անգամ իմ էջով Տիգրանի արտադրած մեղրն եմ առաջարկել, ինքը նաև մեղվապահությամբ էր զբաղվում, որը նույնպես մնաց թուրքերին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ