Մոշ, հոն, մասուր…ինչ գործ կարելի է սկսել սահմանամերձ գյուղերում
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես ու Չինարի գյուղերում գործարարների համար բավական լավ պայմաններ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին գյուղապետերը: Ըստ Մովսեսի գոյւղապետ Արարատ Ավալյանի՝ ժամանակին այստեղ զարգացած է եղել կահույքագործությունը, իսկ հիմա գործարարությունը կարելի է զարգացնել հատապտղի ու մրգի հենքի վրա:
՛՛Ես չգիտեմ՝ այստեղ ինչ ջուր եք խմում, բայց այնտեղ մաքուր աղբյուրի խմելու ջուր կա, ջրալցավորման հենք կարելի է ստեղծել՛՛,-հավելեց նա: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հավելեց, որ արդեն երրորդ տարին է, որ գործունեություն է սկսել Էկոգարդեն գործարարանը: ՛՛Մենք այնպիսի բնակլիմայական պայմաններ ունենք, մեր անտառները շատ հարուստ են՝ մոշ, հոն, կանաչեղեն, ուրց, մասուր, պնդուկ, կանաչ պոպոքը, իհարկե, ներդրում անելու տեղ կա: Ժողովուրդը կարողանում է մթերել մաքուր էկոլոգիապես սնունդ: Կոչ եմ անում մեր բոլոր գործարարներին՝ համեցեք խնդրեմ, և ձեր գործերին հաջողություն լինի, և մարդիկ աշխատանք կունենան՛՛,-եզրափակեց Սաղոյանը: