Չինարիի ուսանողներից ոմանք դուրս են մնացել գումարի պատճառով
Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասում է, որ համայնքի ուսանողների վարձավճարները երեսուն տոկոսով վճարվում են կառավարության կողմից: Գյուղապետը հասկանում է՝ պետությունն անում է այնքան, որքան կարող է, սակայն միաժամանակ նկատում է, որ ուսանողներ կան, ովքեր գումարի պատճառով դուրս են մնացել բուհ-երից:
Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ խնդիր կա նաև առողջապահական ոլորտում: ՛՛Կան մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն վիրահատվել: Կխնդրեի մեր պետությանը հնարավորության սահմաններում ոչ միայն ահաբեկչությունների կողմից վիրավորվածներին ընդգրկեն, այլև անչափահաս երեխաներին ու սոցիալապես անապահովներին՛՛: