Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Ով որքան ձայն է ստացել
Ժամը 08.25 դրությամբ ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Հաշվարկվել են բոլոր 2008 ընտրական տեղամասերի արդյունքները:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» -–53,92% (687251 ձայն),
2. «Հայաստան» դաշինք – 21,04% (268165),
3. «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23% (66633),
4. «Բարգավաճ Հայաստան» – 3,96% (50416),
5. «Հանրապետություն» – 3,04% (38713),
6. Հայ ազգային կոնգրես – 1,54% (19647),
7. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1,5% (19142),
8. «Ազգային ժողովրդական բեւեռ»- 1,47% (18767),
9. «5165» ազգային պահպանողական շարժում- 1,2% (14635),
10. «Լուսավոր Հայաստան» – 1,22% (15557),
11. «5165» շարժում – 1,22% (15534)
11. «Ազատական» – 1,17% (14923)
12. «Հայոց Հայրենիք» – 1,03% (13115)
Մնացած 13 ուժերը հավաքել են շատ ավելի քիչ ձայներ:
Հատկանշական է, որ իշխող ուժը առավել վատ ցուցանիշ է արձանագրել Երեւանում: մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ստացել է ընդամենը 41 տոկոս ձայն: