Ծիծաղելն էլ է արժեքավոր էմոցիա, հուզելն էլ…/վիդեո/
Դերասան Սոս Ջանիբեկյանին, իհարկե, ոգևորում է, որ հայկական կինոն զարգանում է, սակայն չի ոգևորում այն, որ միայն կոմիդիայի ժանրում են ֆիլմեր նկարահանվում: ՛՛Ցավալի է ինձ համար, ոչ թե որ կոմեդիոն ժանրն է նկարահանվում, այլ որ համատեղ գոնե այդքան էլ չեն նկարահանվում դրամա կամ պատմական ֆիլմեր կամ ֆիլմեր մեր մեծերի մասին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա։
”Կարծում եմ` մարդն ինչքան ցանկանա ծիծաղել, նույնքան էլ պահանջ կունենա հուզվելու, որովեհտև կան հարցեր, որոնք պետք է հուզեն մարդուն և որոնց մասին կարելի է ֆիլմի տեսքով այդ հարցերին անդրադառնալ”,-նկատեց դերասանը։ Հարցին, թե կցանկանա՞ր ավելի շատ նկարվել այնպիսի ֆիլմերում, որոնք մարդկանց հուզում են, թե ծիծաղեցնում, պատասխանեց. ՛՛Երկուսն էլ ինձ համար արժեքավոր են, ծիծաղելն էլ է արժեքավոր էմոցիա, հուզելն էլ…՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: