24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թշնամին հասկանում է՝ հունիսի 20-ին Նիկոլը վերընտրվելու որևէ շանս չունի և հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից.Վանեցյան

Արցախի հարցը մոռացության է տրվել, գերիների հարցը, անհետ կորածների հարցը մոռացության է տրվել, հիմա մտածում ենք, թե ոնց անենք, որ ՀՀ տարածքից ադրբեջանցիներին վռնդենք, ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածում: Այս մասին, հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը, ով այսօր ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանի հետ մեկնում է Արցախ:

«Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է, և մեր թշնամին հասկանում է, որ հունիսի 20-ին Նիկոլը որևէ շանս չունի վերընտրվելու և հասկանում են, որ նոր իշխանությունների ձևավորման պարագայում ինքն այլևս իրեն չի կարող այնպես լկտի պահել, ինչպես պահում է, դրա համար հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից, որպեսզի երբ մենք լինենք իշխանության ու գնանք բանակցության, մաքսիմալ շատ խաղաքարտեր ունենան ձեռքի տակ»,-ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռանար իշխանություն, ապա այսօր Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը վտանգված չէին լինի: 

Տիգրան Աբրահամյանն իր հերթին ասաց, որ այս պահին Ադրբեջանը իր համար շահեկան է ստեղծում մայրուղիների վերահսկման առումով, իր համար հնարավորություն է ստեղծում բանակցային գործընթացում նոր զիջումներ պարտադրելու համար. «Իշխանությունն անգամ չի ափսոսում ստեղծված իրավիճակի համար: «Մարդիկ իրենց չափը, տարածքը չեն ճանաչում: Ցավալի է, որ հետպատերազմյա փուլում չհաջողվեց այս իշխանությունը քանդելու հարցն արագ լուծել»,-ընդգծեց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ