26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջուսը հունից դուրս է գալիս՝ նշանը հետ կտա՞

Երգչուհի Ջուսը չի պատրաստվում նշանը ետ տալ: ”Ես նշանս հետ չեմ տվել,  բայց զայրացել եմ, քանի որ արդեն 6 ամիս է նա չի կարողանում գալ Հայաստան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին՝ մեկնաբանելով լուրերը, թե պատրաստվում է նշանդրեքը չեղյալ հայտարարել:

Երգչուհու տղամարդը՝ Ռիչարդը Ֆրանսիայում է աշխատում: Իր որոշման մասին Ջուսը տեղեկացրել է Ռիչարդին: ՛՛Նա ասաց, որ նման բան թույլ չի տա, և շուտով կվերադառնա՛՛,-ասաց Ջուսը:

Երգչուհու խոսքով՝ Ռիչարդն աշխատում է մի քանի քաղաքներում և չի հասցնում իրեն տեսության գալ զբաղվածության պատճառով.  ՛՛Ես հո նավի կապիտանի հետ չեմ նշանվել՛՛:

Ջուսի և  ֆրանսահայ 50-ամյա Ռիչարդի նշանադրության արարողությունն անցկացվել է ապրիլին: Նրանք հայտարարել էին,  որ մտադիր են ամուսնանալ այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը: 

Երգչուհու հավաստմամբ` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, տարաձայնությունները հարթեն ու ամուսնանան, չի պատրաստվում մշտական բնակության մեկնել Ֆրանսիա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ